Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fastex-ը թողարկել է նոր Web3 դեբետային, ֆիզիկական Fastex Card-ը։ Fastex Meetup-ի 13-րդ հանդիպման շրջանակում ներկայացվել են քարտի բոլոր առանձնահատկություններն ու տեխնիկական հնարավորությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Fastex-ից, հուլիսի 13-ին Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի ունեցած 13-րդ Fastex Meetup-ի ընթացքում Fastex-ի վճարումների բաժնի ղեկավար Մերի Միրիջանյանը խոսել է Fastex Card-ի մասին և անդրադարձել ցածր միջնորդավճարով Web3 գործարքներն ավելի արագ, անվտանգ և հեշտ տարբերակով իրականացնելու առանձահատկություններին։ 

Նշվել է, որ Fastex Card-ը վերալիցքավորվում է FTN, USDT, USDC, BTC և ETH կրիպտոակտիվներով։ Fastex Card-ով հնարավոր է գնումներ կատարել ամբողջ աշխարհում և իրականացնել կանխիկացում՝ MasterCard սպասարկող բոլոր բանկոմատների միջոցով։

Fastex Card-ը հասանելի է ինչպես ֆիզիկական, այնպես էլ թվային տարբերակով։ Fastex Card-ը ձեռք բերելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ։

Ֆասթեքսի հանդիպումները շարունակական են։ Սպասվող հանդիպումների վերաբերյալ նորությունները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել Fastex Armenia և ftnft.am պաշտոնական էջերին:
 

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։   

 

 

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին