ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն կշարունակի  ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ` չնայած զորավարժությունների չեղարկմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։

Անդրադառնալով ամռանը ծրագրված վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունների չեղարկմանը՝ Ռայդերին հարց են ուղղել՝ արդյոք չեղարկվում են Վրաստանի ռազմական գերատեսչության հետ նախատեսված այլ միջոցառումներ։

«Ինձ հայտնի չեն որևէ այլ չեղարկումներ», - հայտարարել է Ռայդերը՝ հավելելով, որ զորավարժությունները չեղարկելու որոշումը հեշտ չի եղել։

Պենտագոնի ներկայացուցիչը նաև վստահեցրել է, որ Վրաստանի ռազմական գերատեսչության հետ գործընկերային կապերը կպահպանվեն։

«Մենք կշարունակենք պահպանել գործընկերային կապերը Վրաստանի զինված ուժերի հետ: Մենք նաև կշարունակենք հնարավորություններ փնտրել՝ ամրապնդելու Վրաստանի հնարավորությունները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը և պահպանելու տարածքային ամբողջականությունը», - ընդգծել է Ռայդերը։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հուլիսի 5-ին հայտնել էր, որ ամռանը ծրագրված «Արժանի գործընկեր» վրաց-ամերիկյան զորավարժություններն անորոշ ժամանակով հետաձգվում են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։ 

Հայերեն ქართული Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար