Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

2 րոպեի ընթերցում

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

ԵՐԵՎԱՆ, 174 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները ծանոթացել են Ղազախստանի Մանգիստաուի մարզում անցկացվող «Բիռլեստիկ-2024» միջազգային տարածաշրջանային զորավարժությունների ընթացքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ղազախստանի ռազմական գերատեսչությունը։

«Ղազախստանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովն Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտոնակիցներին ծանոթացրել է վստահված զինվորական ստորաբաժանումների ուսումնամարտական  հնարավորություններին և զորավարժությունների անցկացման պայմաններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայության տվյալներով՝ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն այցելել են «Զապադ» օպերատիվ հրամանատարական զորքերի միացյալ խմբավորման կառավարման կետ, որտեղ ծանոթացել են դրա հնարավորություններին և վարժանքների ծրագրին։

Զորավարժությունները տեղի են ունենում Օյմաշա զորավարժարանում, ինչպես նաև Տոկմակ հրվանդանից 2 կմ հեռավորության վրա գտնվող ծովային տեղամասում։ Ըստ սցենարի՝ զորակազմերն անցկացնում են զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողություն։

Զորավարժություններին ներգրավված են շուրջ 4000 զինվորական և մինչև 700 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում