Ադրբեջան

Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել

Ադրբեջանի Գերանբոյի շրջանի Նիզամի գյուղի մերձակայքում գտնվող զինամթերքի պահեստում սեպտեմբերի 2-ի գիշերը պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին ասված է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարության մեջ։

Դեպքից անմիջապես հետո Ադրբեջանի արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարությունների համապատասխան ուժերը՝ ներքին գործերի նախարարության և Գերանբոյի շրջանի գործադիր իշխանության հետ համագործակցությամբ, ձեռնարկել են անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ։ 

Իրավիճակը վերցվել է վերահսկողության տակ։ Անվտանգության նկատառումներով դեպքի վայրի մերձակայքում գտնվող մարդիկ տարհանվել են։ Ըստ հաղորդագրության՝ պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում