Քաղաքականություն

Բիշքեկում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Բիշքեկում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը

Բիշքեկում սեպտեմբերի 1-ին կայացել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը շարունակել են խաղաղության օրակարգի շուրջ քննարկումները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում