Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ պատրաստ է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը, եթե այն միտված լինի Սիրիայի ազգային շահերին։

«Եթե հանդիպումը բխում է երկրի շահերից, ապա ես կանցկացնեմ այն»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ասել է Ասադը՝ պատասխանելով Էրդողանի հետ հնարավոր հանդիպման մասին լրագրողների հարցին։ Տեսանյութը հրապարակել է Սիրիայի ղեկավարի գրասենյակը։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իր գործընկերների հետ որոշում է Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները կարգավորելու, Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների միջև բանակցություններ վարելու ճանապարհային քարտեզը։ Էրդողանն ասել է, որ Ֆիդանն իրավասու է կազմակերպել իր հանդիպումը Ասադի հետ, հնարավոր է՝ երրորդ երկրում։ Սիրիայի ԱԳՆ-ն պատասխանել է, որ Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի այն իրավիճակին վերադառնալու վրա, որը կար մինչև 2011 թվականը։

 

Հայերեն العربية Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին