Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ 2025 թվականի սկզբից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զգալիորեն կփոխվեն դեպի լավը։

«Մենք ցանկանում ենք հնարավորինս խորացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ինչի մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք։ Մենք բաց ենք դրա համար։ Կարևոր է, որ փոխադարձ քայլեր տեսնենք։ Մենք սպասման մեջ ենք։ Վստահ ենք, որ հաջորդ տարվա սկզբին Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը էապես կփոխվի դեպի լավը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կոբախիձեն ասել է լրագրողների հետ հանդիպմանը։ 

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հուլիսի 5-ին հայտարարել էր, որ վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր» զորավարժությունները, որոնք նախատեսված էին 2024 թվականի ամռանը, անորոշ ժամանակով հետաձգվում են՝ ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը զորավարժությունները հետաձգելու որոշումը հիմնավորել է նրանով, որ վրացական իշխանությունները հայտարարել են ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից երկրորդ ճակատ բացելու փորձերի մասին՝ Ուկրաինական իրավիճակի հետ կապված Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար։ Ամերիկյան կողմը պնդում է, որ նման հայտարարությունները սուտ են։

Այս կապակցությամբ Միացյալ Նահանգների իշխանությունները որոշել են, որ այժմ հարմար ժամանակը չէ Վրաստանում լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու համար։

 

Հայերեն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում