ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» խորհրդարանական խմբակցության պատգամավորները երկրի գործող վարչապետ Գաբրիել Աթալին ընտրել են որպես խմբակցության նախագահ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
«Գաբրիել Աթալն ընտրվել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) «Վերածնունդ» խմբի նախագահ», - հայտնում է հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ ներքին քվեարկությանը մասնակցած 98 պատգամավորներից վարչապետի թեկնածությունը պաշտպանել է 84-ը։ Աթալը ղեկավարության միակ թեկնածուն է եղել։