Մարզեր

Գնել Սանոսյանը Կիրանցում հետևել է նոր ճանապարհի շինարարության ընթացքին

1 րոպեի ընթերցում

Գնել Սանոսյանը Կիրանցում հետևել է նոր ճանապարհի շինարարության ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Տավուշի մարզի Կիրանց համայնք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նախարարը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Այսօր կրկին այցելել եմ Կիրանց: Տեղում, մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանի և «Ճանապարհ» ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանի ուղեկցությամբ, հետևել եմ Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, կամրջի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ 

Այս պահին աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։

Տվել եմ մի շարք նոր հանձնարարականներ»,- գրել է Գնել Սանոսյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում