Մարզեր

Կառավարությունը նախատեսում է Դիլիջանում նոր թունել կառուցել

4 րոպեի ընթերցում

Կառավարությունը նախատեսում է Դիլիջանում նոր թունել կառուցել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դիտարկում են Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի ներկայացմանը:

Կառավարությունը ցանկանում է երկարաձգել վարկային համաձայնագրի ժամկետը, որն ավարտվել էր 2023 թվականի դեկտեմբերին: Այս երկարաձգմամբ նպատակ ունեն ծրագիրն ավարտին հասցնել: 

«Ծրագիրն ամբողջությամբ ավարտել ենք, սակայն հետավարտական փուլում ունենք որոշակի պարտավորություններ, որոնք կատարման են ենթակա: Եվ այս ժամկետն, ըստ էության, անհրաժեշտ է այդ պարտավորությունները կատարելու համար: Շինարարական աշխատանքների երաշխիքային  ժամկետի լրացման պայմանի ներքո մենք ունենք պահված գումարներ, անհրաժեշտ է այդ պահված գումարները ժամկետի ավարտից հետո վճարել, նաև ավարտական հաշվարկներ անել խորհրդատուների հետ»,-ասաց փոխնախարարը:

Առաջարկվում է ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 31-ը:

«Ծրագրով նախատեսել ենք նաև իրականացնել երկու թունելների՝ Պուշկին և Դիլիջան թունելների նախագծային աշխատանքները: Այդ նախագծային աշխատանքները պատվիրել ենք, ուսումնասիրությունները կատարվել են, և անհրաժեշտություն է առաջացել փոփոխել նախագծային առաջադրանքը և Դիլիջանի թունելի համար նոր նախագիծ պատվիրել: Այսինքն՝ ուսումնասիրման արդյունքներով դիտարկում ենք, որ Դիլիջանի նոր՝ երկրորդ թունելի կառուցման անհրաժեշտություն կա: Այսպիսով՝ նախագիծը, որն ի սկզբանե պատվիրել էինք թունելի վերականգնման համար, կփոփոխվի, և նոր թունելի կառուցման նախագիծ կներկայացվի»,–ասաց Ղալեչյանը:

Փոխնախարարը հավելեց՝ պարտավորվել են, որ ներդնելու են Եվրոպական միության թունելի անվտանգության պահանջները, որոնք այդ թվում լուսավորության և այլ անվտանգային միջոցառումների մասով այլ պահանջներ են սահմանում:

«Քանի որ Դիլիջանի թունելի վերականգնման աշխատանքների արժեքը բավականին բարձր է լինելու, և նոր թունելի կառուցումն էլ արժեքով գրեթե մոտ է լինելու դրան, վերլուծությունը ցույց տվեց, որ գործող թունելը հնարավոր է օգտագործել որպես տարհանման թունել կամ երթևեկությունն ընդլայնելու համար»,-նշեց փոխնախարարը:

Ըստ նրա՝ նոր ստանդարտներով նոր թունելի կառուցումն ավելի նպատակահարմար է և ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման տեսանկյունից հիմնավորված, քանի որ երթևեկության ինտենսիվությունն այդ հատվածում շատ բարձր է:

Թունելի իրականացման բաղադրիչը վերոնշյալ վարկային համաձայնագրի շրջանակներում չէ: Քանի որ ի սկզբանե եղել են խնայողություններ, պատվիրել են թունելների նախագծման աշխատանքները: 

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Սյունիքի քննիչներն ավարտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ վարույթի նախաքննությունը

Հայաստան

Սյունիքի քննիչներն ավարտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ վարույթի նախաքննությունը

Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը ԵԱՏՄ-ում

Տնտեսություն

Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը ԵԱՏՄ-ում

ՀՀ նախագահը պարգևատրեց հայագիտության զարգացման գործում ներդրում ունեցած հայագետների

ՀՀ Նախագահ

ՀՀ նախագահը պարգևատրեց հայագիտության զարգացման գործում ներդրում ունեցած հայագետների

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոնդոնի կենտրոնում գտնվող ՀՀ դեսպանության նոր շենք

Հայաստան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոնդոնի կենտրոնում գտնվող ՀՀ դեսպանության նոր շենք

ՀՀ ՍԱՏՄ-ն գործադրում է բոլոր ջանքերը ՌԴ պտուղ-բանջարեղեն արտահանող 16 ընկերությունների հետ կապված իրավիճակն արագ կարգավորելու համար

Տնտեսություն

ՀՀ ՍԱՏՄ-ն գործադրում է բոլոր ջանքերը ՌԴ պտուղ-բանջարեղեն արտահանող 16 ընկերությունների հետ կապված իրավիճակն արագ կարգավորելու համար

Հայաստանի օլիմպիական հավաքականը հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում

Սպորտ

Հայաստանի օլիմպիական հավաքականը հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

«Հայկական Ավիաուղիներ»-ը օգոստոսի 9-ից կգործարկի Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր չվերթ

Ռուսաստան

«Հայկական Ավիաուղիներ»-ը օգոստոսի 9-ից կգործարկի Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր չվերթ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում