Երևան

6 ամսվա ընթացքում ավտոբուսի 167 վարորդ ազատվել է աշխատանքից

1 րոպեի ընթերցում

6 ամսվա ընթացքում ավտոբուսի 167 վարորդ ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Երևանի ավտոբուս» ընկերությունում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած գրառման միջոցով: 

Խոսնակը նշում է, որ վարորդների ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում