Մարտունի համայնքը շուքով է դիմավորել Եվրոպայի բռնցքամարտի պատանեկան առաջնության չեմպիոն Սիմոն Սիմոնյանին

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայացած բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Մարտունի համայնքի բնակիչ 16-ամյա բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը եզրափակիչ փուլում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ ու դարձել մինչև 16 տարեկան պատանիների առաջնության չեմպիոն:

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, մարզասերները, համայնքապետարանի աշխատակազմի անդամները մեծ շուքով են դիմավորել Մարտունու մարզադպրոցի սան, Ծովինար գյուղի բնակիչ, Եվրոպայի բռնցքամարտի մինչև 16 տարեկան պատանիների առաջնության չեմպիոն Սիմոն Սիմոնյանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, չեմպիոնի մարզիչ Գևորգ Սարգսյանից, Սիմոն Սիմոնյանին նախ շուքով դիմավորել են «Զվարթնոց» օդանավակայանում, ապա՝ Մարտունի քաղաքում, որտեղից ավտոշարասյունով հանդիսավորությամբ շարժվել են դեպի Ծովինար՝ չեմպիոնի հայրենի գյուղ, որտեղ տեղի է ունեցել տոնախմբություն։

«Սիմոն Սիմոնյանը Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայացած բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում չեմպիոնության ճանապարհը հարթեց 4 փայլուն գոտեմարտով։ Մարտունեցի 16-ամյա բռնցքամարտիկը եզրափակիչ մենամարտում 48 կգ քաշային կարգում 5։0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Նիհաթ Գասիմովին ու բարձրացավ պատվո հարթակի ամենավերին աստիճանին։ Այս հաղթանակը մեր բոլորի հպարտությունն է, մեր ընդհանուր ջանքերի արդյունքը։ Իսկ Մարտունի համայնքում ցնծությունը համընդհանուր է»,-նշեց Գևորգ Սարգսյանը։ 

Խոսրով Խլղաթյան

 

Հայերեն

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել