Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հանդիպել է Եթովպիայի և Սոմալիի իր գործընկերների հետ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հանդիպել է Եթովպիայի և Սոմալիի իր գործընկերների հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում հանդիպել է Եթովպիայի արտգործնախարար Տայե Ացկե Սելասսիեի  և Սոմալիի միջազգային համագործակցության նախարար Ահմեդ Մոալլիմ Ֆիքի հետ։ 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Hurriyet-ը:

Տեղի են ունեցել դեմ առ դեմ, ապա պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումներ, որոնցից հետո նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:  

«Մենք այսօր շատ արտոնյալ վիճակում ենք։ Երկու կողմերի կողմից էլ Թուրքիային և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տրված վստահության և հեղինակության ամենաբարձր մակարդակը ամրապնդում է մեր համոզմունքը, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- ասել է ֆիդանը։

Հայտարարության համաձայն՝ արտգործնախարարները Թուրքիայում կրկին կհանդիպեն սեպտեմբերի 2-ին:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում