«Դետք» խումբը նոր հոլովակներ է հրապարակել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Դետք» սոֆթ ռոք խումբը երկրպագուներին է ներկայացրել «Սրտիդ կողքին» և «Թիթեռ» երգերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգերի հիման վրա նկարահանված հոլովակներն արդեն համացանցում են:

«Սրտիդ կողքին» երգի երաժշտությունը գրել են Արման ԱՄՊ Մելքոնյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Պետրոսյանը, Walter Nuzzo-ն, խոսքերի հեղինակներն են Արման ԱՄՊ-ն  ու Գայանե Ավետիսյանը: «Թիթեռ»-ը «Սրտիդ կողքին» երգի շարունակությունն է: 

«Դետք»-ը հիմնադրվել է 2015 թվականին: Խմբի պրոդյուսերն Արման ԱՄՊ-ն է, տնօրենը՝ Դավիդ Առաքելյանը։ «Դետք»-ի անդամներն են Արման Պետրոսյանն ու Վահան Կիրակոսյանը։ Խմբի առաջին ձայնասկավառակը՝ «Դիտակետ #21»-ը, թողարկվել է 2018 թվականի օգոստոսի 21-ին։

Արման ԱՄՊ-ն իր գրած «Black heart tulips» երգը կատարելու համար փնտրել է համապատասխան երգչի, բայց չի հաջողվել գտնել։ Արդյունքում ստեղծվել է «Դետք» խումբը: Հայտնի են խմբի «Մամա», «Շուշի», «Երևան», «Մի ազգ, մի բանակ», «Լույսը» և մի շարք այլ երգեր:

 

Հայերեն

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները