Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Բուդապեշտ-Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 1-ից մեկնարկել է Բուդապեշտ-Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Հայերեն العربية English Español فارسی Русский Türkçe