«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի Կամերային դահլիճում տեղի է ունեցել  «Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ, որի ողջ հասույթը փոխանցվել է Հայկական Կարիտասի «Տնային խնամք» ծրագրի շահառուներին՝ առաջնային կարիքները հոգալու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համերգը նախաձեռնել էր խորվաթ դաշնակահարուհի, կլավեսինահար ու երգեհոնահար Էվա Կիրխմայեր-Բիլիչը։

 Համերգին մասնակցություն են ունեցել նաև Խորվաթիայում հայտնի տենոր Ստյեպան Ֆրանետովիչը և դաշնակահարուհի Արփի Վարդանյանը։ Դասական երաժշտության երեկոյի ընթացքում հնչել են հայկական, խորվաթական ու արևմտաեվրոպական երաժշտական ժառանգության գլուխգործոցներ։

«Հայաստանի հանդեպ սերը ծնվեց, երբ ուսանողուհիս՝ Զագրեբի երաժշտական ակադեմիայի շրջանավարտ, միջազգային մրցույթների դափնեկիր Արփի Վարդանյանը պատմեց այդ երկրի մասին։ Ես ինձ վատ եմ զգում, որ մինչ այդ ոչինչ չեմ իմացել Հայաստանի նման հրաշք երկրի մասին»,-համերգի ավարտին նշել է Էվա Բիլիչը՝ խոստանալով, որ նմանատիպ համերգները շարունակական կլինեն։ Սա երգչուհու  առաջին այցն է Գյումրի, չնայած նա Հայաստանում եղել է արդեն 4 անգամ: Համերգային ծրագրով խորվաթ հյուրերը հանդես կգան նաև Գյումրիի «Սուրբ Յոթվերք» եկեղեցում` հունիսի 25-ին։

 Արմենուհի Մխոյան

Հայերեն فارسی Русский

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից