1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ձեռնարկվել է ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացման գործընթաց:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում:
Հանձնարարվեց աշխատանքներն իրականացնել նաև վարչական մյուս շրջաններում: