Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ կողմից Սևաստոպոլի հրթիռակոծման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ՝ հունիսի 23-ի ժամը 12.15-ին ուկրաինական կողմը  հարվածներ է հասցրել Սևաստոպոլ քաղաքին՝ կիրառելով կասետային մարտագլխիկներով ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հինգ հրթիռ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Տելեգրամ»-ի ալիքում՝ մանրամասնելով, որ հերթապահ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, հրթիռային հարձակումը հետ մղելիս, ամերիկյան չորս ATACMS հրթիռ է որսացել։ Հինգերորդի բեկորային մարտագլխիկի օդում պայթելը հանգեցրել է բազմաթիվ զոհերի Սևաստոպոլում խաղաղ բնակիչների շրջանում։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության պնդմամբ՝ ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռների թռիչքային բոլոր ուղղությունները մուտքագրվում են ամերիկացի մասնագետների կողմից՝ հիմնվելով ԱՄՆ սեփական արբանյակային հետախուզական տվյալների վրա։

Ռուսական կողմը հայտարարել է, որ Սևաստոպոլում խաղաղ բնակիչների վրա կանխամտածված հրթիռային հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին կրում է Վաշինգտոնը, որը այդ զենքն է մատակարարել Ուկրաինային, ինչպես նաև Ուկրաինան, որի տարածքից էլ ձեռնարկվել է այս հարձակումը։

Սևաստոպոլի մարզի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը վերոնշյալ սոցցանցի իր ալիքում հայտնել է, որ հրթիռային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի՝ այդ թվում 2 երեխա, իսկ 82 անձ հոսպիտալացվել է: 

 

Հայերեն

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը