ԱՄՆ-ն թույլատրել է իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի հետ սահմանի ամբողջ երկայնքով. POLITICO

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ իշխանություններն Ուկրաինային հայտնել են, որ Կիևը կարող է օգտագործել մատակարարվող ամերիկյան զենքերը ռուսական ցանկացած ուժերի դեմ, որոնք հարձակվում են ուկրաինական կողմի վրա՝ անցնելով սահմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 20-ին այդ մասին հաղորդել է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Ըստ աղբյուրների՝ խոսքն արդեն վերաբերում է սահմանի ամբողջ երկայնքին, ոչ միայն Խարկովի մարզի մերձակայքին։ Ավելի վաղ ԱՄՆ  իշխանությունները պնդում էին, որ թույլտվությունը վերաբերում է ՌԴ տարածքին միայն Խարկովի մարզի մերձակայքում։

Պաշտոնյաները հավելել են, որ հեռահար զենքերով Ռուսաստանի տարածքի խորքերում հարվածներ հասցնելու արգելքը չի փոխվել։

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը հունիսի 18-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնի թույլտվությունը «տարածվում է այն բոլոր վայրերի վրա, որտեղ ռուսական զորքերը հատում են սահմանը ռուսական կողմից ուկրաինական կողմ՝ փորձելով գրավել ավելի շատ ուկրաինական տարածք»։ Ռուսաստանը վերջին օրերին հայտնել է, որ կարող է շարժվել դեպի հյուսիս-արևելյան Սումի քաղաք, որը նույնպես Ռուսաստանի սահմանի մոտ է։ Ըստ Սալիվանի, եթե նման բան տեղի ունենա, ապա այս քաղաքականությունը կիրառելի կլինի նաև Սումիի հետ ՌԴ սահմանին։ 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 31-ին հաստատել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայնություն է տվել Ռուսաստանի տարածքին ամերիկյան զենքով հարվածներին, սակայն խոսքը վերաբերում էր միայն Խարկովի մերձակայքի ռուսական տարածքներին։ 

Հայերեն العربية Français Русский

Զելենսկին խորհրդարան է ներկայացրել օրինագծեր Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետների երկարաձգման վերաբերյալ

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները

Արդեն ժամանակն է, որ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան

Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Հութիների խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանին հարվածելու մասին

Ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

COP17. ՀՀ-ն օգտագործելու է բնապահպանական այս բարձր հարթակը խնդիրները բարձրաձայնելու և նոր գործընկերներ փնտրելու համար. նախարար

Հորդանանում ձերբակալել են եկեղեցու վրա հարձակում իրականացրած երեք ահաբեկչի