Տարածաշրջանային

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

1 րոպեի ընթերցում

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ու Երևանը հասել են որոշակի հաջողությունների իրենց պետական ​​սահմանների սահմանազատման հարցում՝ գործնականում համաձայնեցնելով 12,7 կմ երկարությամբ պետական ​​սահման։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի խոսքերը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ համատեղ ճեպազրույցից։

Ալիևը նաև հավելել է, որ դրական արդյունք է համարում Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղի վերադարձը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում