Աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը ելույթ կունենա «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի հրավերով Երևան է ժամանում աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը: «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից:

Ըստ աղբյուրի՝ հունիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ելույթ կունենա Հադելիխի հետ նույն բեմում:

Ծրագրում Չայկովսկու հ. 4 սիմֆոնիան է և Բեթհովենի Ջութակի կոնցերտը:

«Այս օրերին վերջին փորձերն են: Պատանի երաժիշտներն անհամբերությամբ սպասում են երաժշտի հետ հանդիպմանը»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հայերեն

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը