Ֆրանսիան շուտով կարող է ռազմական հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա. Le Monde

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է եվրոպական կոալիցիա ստեղծել Ուկրաինա ռազմական հրահանգիչներ ուղարկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Le Monde-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

«Ֆրանսիացի և եվրոպացի հրահանգիչներին Ուկրաինա ուղարկելը կարող է լինել մի քանի շաբաթվա կամ նույնիսկ օրերի հարց: Մեր տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի իշխանությունները ցանկանում են ստեղծել այնպիսի երկրների կոալիցիա, որոնք ցանկանում են վերապատրաստել ռուսական բանակի կողմից պաշարված ուկրաինացի զինվորներին», - ասվում է հրապարակման մեջ։

Պարբերականի տվյալներով` համապատասխան հայտարարությունը կարող է արվել հաջորդ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Ֆրանսիա նախատեսվող այցի ժամանակ։ Այցը տեղի է ունենալու հունիսի 6-7-ին, Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 80-ամյակի կապակցությամբ։

«Գաղափարն այն է, որ սկզբում մի քանի տասնյակ մասնագետներ ուղարկվեն ուսումնական կարիքները որոշելու համար: Սրան կհաջորդի մի քանի հարյուր զինվորականներից բաղկացած առաքելությունը: Քննարկվում է սակրավորների, ինչպես նաև նոր մոտոհրաձգային բրիգադի զինվորների պատրաստումը»,- գրում է հրատարակությունը։

Այդ կոալիցիային կարող են միանալ Լիտվան, ինչի մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Էստոնիան, Մեծ Բրիտանիան և այլ պետություններ։

Հայերեն English Français Русский

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը