Երևանում կայացել է Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մալթայի արտաքին գործերի նախարար Իեն Բորջի ընդլայնված կազմով հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Ընդլայնված կազմով հանդիպմանը նախորդել էր նախարարների առանձնազրույցը։

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe