ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մալթայի արտաքին գործերի նախարար Իեն Բորջի ընդլայնված կազմով հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Ընդլայնված կազմով հանդիպմանը նախորդել էր նախարարների առանձնազրույցը։