Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների կարևորությունը դժվար է գերագնահատել․ Դմիտրի Պեսկով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների կարևորությունը դժվար է գերագնահատել, Երևանը Մոսկվայի մերձավոր գործընկերն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը։

«Դուք գիտեք, որ Հայաստանը մեր մտերիմ գործընկերն է, մեր դաշնակիցն է։ Երկիրը, որի հետ մեզ միավորում են ինտեգրացիոն բազմաթիվ ձևաչափեր, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն և այլն, և, իհարկե, պատմական երկկողմ հարաբերությունները, հումանիտար հարաբերությունները, որոնց կարևորությունը դժվար է գերագնահատել»,- նշել է հայտնել Պեսկովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել էր, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել և նաև հավելել էր, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են:

Հայերեն Español فارسی Русский 中文

ՀԾԿՀ-ում քննարկվել են կարգավորվող ընկերությունների ենթակառուցվածքների տարածական տվյալների՝ ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը

Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունում

ԱԺ նիստ

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունների ժամկետը կրճատվել է Վաշինգտոնի խնդրանքով

Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման ծրագիր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից սահմանափակումների մեղմման կամ վերացման համար

Կրթական բաղադրիչի խթանումը անվտանգային մշակույթի ձևավորման առանցքային ուղղություններից է․ ՆԳ նախարար

14-ամյա հայ շախմատիստը Titled Tuesday առցանց մրցաշարում հաղթել է Մագնուս Կառլսենին

Եվրոպական ինդեքսներ - 18/08/26