Քաղաքականություն

Երևանը Մոսկվային տեղեկացրել է Զվարթնոց օդանավակայանում ՌԴ սահմանապահների աշխատանքի դադարեցման մասին. Դմիտրի Պեսկով

1 րոպեի ընթերցում

Երևանը Մոսկվային տեղեկացրել է Զվարթնոց օդանավակայանում ՌԴ սահմանապահների աշխատանքի դադարեցման մասին. Դմիտրի Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնում է, որ Հայաստանը տեղեկացրել է Ռուսաստանին՝ «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Պեսկովի խոսքերը։

«Իսկապես, գերատեսչական նամակ է եկել այդ կապակցությամբ, և հիմա գերատեսչությունների գծով շփումներ են իրականացվում։ Հիմա ավելին ասել չեմ կարող», - ասել է խոսնակը՝ հավելելով, որ շփումները բոլոր հնարավոր մակարդակներում կշարունակվեն։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել էր, որ ՀՀ սահմանապահ զորքերը տեղեկացրել են Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին, որ ծառայությունը բավարար փորձ, հմտություն և հնարավորություններ է ձեռք բերել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հսկողություն իրականացնելու՝ առանց ռուսական կողմի աջակցության։

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում