Հակոբ Արշակյանը ՏՏ ոլորտում օրենսդրական բարեփոխումները կարևորում է կրթության և գիտության ոլորտներում որակական փոփոխությունների համատեքստում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն այլընտրանք չունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ «ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ ՏՏ ոլորտի զարգացման համար իշխանությունը հաստատակամ է լրջորեն քայլեր ձեռնարկել։

«Իհարկե, օրենքում թե տեխնիկական, թե բովանդակային առումով աշխատելու տեղ կա։ Համոզված եմ, որ այս քննարկումը կծառայի օրենքի էլ ավելի հարստացմանը բովանդակային առումով։

Ուշադրություն եմ ուզում դարձնել մի հանգամանքի վրա, որ օրենքը չպետք է լինի ուղղակի արտոնությունների մասին, այլ կրթության և գիտության ոլորտների որակական փոփոխության խթան կհանդիսանա»,-ասաց Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով՝ ՏՏ ոլորտում կա 50 հազար մասնագետ, որոնք կարող են դասավանդել թե՛ բուհերում, թե՛ դպրոցներում և կարող են գիտական աշխատանքում մեծ ներդրում ունենալ։

«Մեր աշխատանքը հենց դրան պետք է միտված լինի, որ վճարված հարկերը խթաններ հանդիսանան կրթության և գիտության մեջ ներդրումների համար»,-ավելացրեց Արշակյանը։

Հայերեն

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով