Միջազգային

Նորվեգիան և Ֆինլանդիան ռազմական օգնություն են տրամադրելու Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Նորվեգիան և Ֆինլանդիան ռազմական օգնություն են տրամադրելու Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նորվեգիան մտադիր է Ուկրաինային փոխանցել տաս հատ NASAMS հակաօդային պաշտպանության համակարգ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Նորվեգիայի կառավարությունը։

Նշվում է, որ Նորվեգիայի կառավարությունը հարցումով դիմել է խորհրդարան՝ նշված զենիթահրթիռային համալիրները արտադրող Kongsberg Defence and Aerospace (KDA) ընկերությունից գնելու թույլտվություն ստանալու համար: Այդ կարիքների համար նախատեսվում է ծախսել 3,45 մլրդ նորվեգական կրոն։

Այս հայտարարության հետ միաժամանակ Ֆինլանդիան Ուկրաինային տրամադրելու է 190 միլիոն եվրոյի ռազմական օգնության փաթեթ։ Ֆինլանդիայի կառավարությունը, սակայն, չի հրապարակել օգնության ցուցակը՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում