Միջազգային

Իրաքը հայտարարել է, որ կարող է պաշտպանել իրեն և ձգտում է միջազգային ռազմական կոալիցիան դուրս բերել իր տարածքից

2 րոպեի ընթերցում

Իրաքը հայտարարել է, որ կարող է պաշտպանել իրեն և ձգտում է միջազգային ռազմական կոալիցիան դուրս բերել իր տարածքից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքը ձգտում է իր տարածքից դուրս բերել միջազգային ռազմական կոալիցիան, որը ստեղծվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար, քանի որ արդեն կարող է սեփական ուժերով իրեն պաշտպանել ահաբեկչությունից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն՝ այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Մուհամմադ Աս-Սուդանին։

«Մենք ձգտում ենք դուրս գալ կոալիցիայից, քանի որ Իրաքն այժմ կարող է պաշտպանվել ահաբեկչությունից և պետք է լիակատար ինքնիշխանություն իրականացնի իր տարածքում»,- Իրաքի վարչապետի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ Նովոստի»-ն,:

Իրաքից օտարերկրյա զինվորականներին դուրս բերելու իրաքյան քաղաքական ուժերի պահանջը վերջերս ավելի ու ավելի է հնչում՝ հաշվի առնելով Իրաքում շիա աշխարհազորայինների կողմից ԱՄՆ-ի ռազմաբազաների մշտական ​​գնդակոծությունները՝ Պաղեստինում Իսրայելի գործողությունների պատճառով տարածաշրջանում իրավիճակի սրման պայմաններում, ինչպես նաև ԱՄՆ-ի պատասխան հարձակումներն Իրաքում առկա թիրախների վրա:

Աս-Սուդանիի խոսքով՝ անհրաժեշտ է վերակազմավորել հարաբերությունները միջազգային կոալիցիայի հետ, որպեսզի նրա ներկայությունն ու գործողություններն Իրաքում որևէ կողմի համար չլինեն պատրվակ կամ արդարացում սեփական քայլերն իրականացնելու համար:

Նրա կարծիքով՝ կոալիցիոն ուժերի դուրսբերումը պետք է համաձայնեցվի փոխըմբռնման և երկխոսության գործընթացի միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում