Միջազգային

ԻՀՊԿ-ի ռազմածովային նավատորմը համալրվել է նոր նավերով և ռազմական տեխնիկայով

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ի ռազմածովային նավատորմը համալրվել է նոր նավերով և ռազմական տեխնիկայով

ԵՐԵՎԱՆ, 06 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հարձակողական և պաշտպանական կարողությունները բարձրացնելու նպատակով նավատորմի կազմում ընդգրկվել են մեկ հածանավ, 7 տեսակի նավ և 3 զրահապատ ամենագնաց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում էիրանական IRNA գործակալությունը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է ռազմածովային տերության ձևավորման, զարգացման և տարածման նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերի մասին:

Հրամանատարի խոսքով ՝ բանակի և ԻՀՊԿ-ի ռազմածովային հզորության զարգացման համալիր ծրագիրն ընդլայնվել է ՝ հաշվի առնելով այն, որ «իրենք պատերազմելու են աշխարհի խոշորագույն ռազմածովային տերությունների դեմ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում