Իրանը կպատասխանի ահաբեկչական հարձակմանը՝ հաշվի առնելով որոշ գործոններ․ Մեհդի Սոբհանի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը կպատասխանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը՝ հաշվի առնելով երկու գործոն՝ ժամանակը և պատասխանելու ձևը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է Իրանը հակաահաբեկչական գործողությունների դիմել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

«Մեր ժողովուրդը շատ վշտացած է։ Մենք գտնվում ենք հանրային ճնշման ներքո՝ կտրուկ պատասխանելու հետ կապված։ Բայց չենք ուզում զգացմունքային գործել։ Հաշվի առնելով ժամանակն ու պատասխանելու ձևը, համապատասխան կարձագանքենք։ Ահաբեկիչները չեն կարող վախի մթնոլորտ ստեղծելով՝ մեզ հետ պահել մեր ճանապարհից։ Մենք անպայման կպատժենք մեր թշնամիներին, բայց հաշվի ենք առնելու այդ գործոնները»,- եզրափակեց Հայաստանում Իրանի դեսպանը։

Իրանի Քերման քաղաքում 2 պայթյունները տեղի են ունեցել հունվարի 3-ին՝ 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, իրանական առանցքային զորահրամանատարներից գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի օրը, նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։ Իրանի ներքին գործերի նախարարության տվյալներով պայթյունների հետևանքով զոհվել է 84 մարդ։ Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Հայերեն English فارسی Français Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը