Իրան

Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները եռապատկվելու են․ դեսպան

1 րոպեի ընթերցում

Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները եռապատկվելու են․ դեսպան

Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները առաջիկայում էապես կաճեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Իրանի դեսպան Մեհդի Սուբհանին։

Նրա խոսքով՝ երրորդ էլեկտրահաղորդման գծի շահագործումից հետո Իրանը Հայաստանից առաջին փուլով կստանա 200 մեգավատտ էլեկտրաէներգիա։

Դեսպանը նշեց, որ Նորավանի 400 կիլովոլտանոց ենթակայանի շահագործման հանձնելուց հետո արտահանման ծավալը կհասնի 700 մեգավատտի։

«Այս թվի մեջ չի մտնում «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով ստացվող 300 մեգավատտ էլեկտրաէներգիան»,– պարզաբանեց դեսպանը։

Սուբհանին հավելեց, որ էլեկտրահաղորդման գծի միանալուց հետո իրանական կողմը կկարողանա ստանալ նաև 200 մեգավատտ արտահանում, իսկ տրանսֆորմատորների տեղադրումից հետո ենթակայանի հզորությունը կհասնի 400 կիլովոլտի։

«Դրա արդյունքում Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կհասնի մոտ 1000 մեգավատտի։ Այսպիսով, խոսքը եռապատկելու մասին է»,– շեշտեց նա։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում