Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանը հանդիպման ընթացքում կարևորել է երկու երկրների ոլորտային կառույցների միջև համագործակցության զարգացումը:

Իրանի արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հ գլխավոր դատախազին հանդիպման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու պատրաստակամության համար:

Իրանի արդարադատության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի գլխավոր դատախազի ջանքերը՝ ուղղված ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին: Այյս համատեքստում անդրադարձել է հետախուզվողների հանձնմանը, իրավական օգնության ապահովմանը վերաբերող մի շարք հարցերի:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում