Իրան

Հայաստանի և Իրանի միջև պայմանավորվածություն կա Չաբահարից Հայաստան, ապա Սև ծով տանող ուղին գործարկելու հարցում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Իրանի միջև պայմանավորվածություն կա Չաբահարից Հայաստան, ապա Սև ծով տանող ուղին գործարկելու հարցում

Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունի փոխադարձ պայմանավորվածություն՝ Չաբահար նավահանգստից Հայաստան, ապա Սև ծով, ինչպես նաև Պարսից ծոցից դեպի Օման ծով տանող տրանսպորտային ուղին գործարկելու հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա խոսքով՝ ներկայումս կառուցվում է Բարզավան–Նորդուզ արագընթաց ճանապարհը, իսկ հայկական կողմում Ագարակից Քաջարան հատվածի 32 կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը իրականացնում է իրանական ընկերություն:

«Այդ աշխատանքները նախատեսվածից շուտ կավարտվեն։ Դրանից հետո գալիս է Քաջարանի 7,5 կիլոմետրանոց թունելը, որի մրցույթի արդյունքները շուտով կհայտարարվեն, և սահմանված ժամկետում թունելի շինարարությունը ևս կիրականացվի»,- նշեց դեսպանը։

Քաջարանի թունելից հետո նախատեսվում է կառուցել 63 կիլոմետրանոց ճանապարհ, որի համար դեռևս մրցույթ չի հայտարարվել։ Հետագայում Հայաստանի կառավարությունը նախատեսում է այս ծրագրի իրականացման համար ներգրավել միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջոցներ։

Մեհդի Սոբհանիի խոսքով՝ ճանապարհի կառուցումը կբերի լուրջ փոփոխությունների։

«Համոզված եմ, որ այդ ճանապարհը կառուցելուց հետո փոխադրումների ոլորտում երկու երկրների միջև մեծ հեղափոխություն կլինի։ Հոսքերը կմեծանան, և դա հնարավորություն կտա կապ հաստատել Իրանից Սև ծով, ինչպես նաև Չաբահար նավահանգստի և Պարսից ծոցի միջև»,- ընդգծեց նա։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում