Իրան

Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը զարգացել է․ Իրանի դեսպան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը զարգացել է․ Իրանի դեսպան

Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը զարգացել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Դեսպանի խոսքով՝ համագործակցությունը միտված է Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը։

«Անցյալ տարի ՀՀ պաշտպանության նախարարն այցելեց Իրան, իսկ այս տարի Իրանի պաշտպանության նախարարը 17 տարվա ընդմիջումից հետո այցելեց Հայաստան, ինչը նշանակում է, որ պաշտպանության ոլորտում հայ–իրանական համագործակցությունը զարգացել է։

Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը որեւէ այլ երկրի դեմ չէ։ Դա Հայաստանի հնարավորություններն ամրապնդելու համար է, որպեսզի կարողանա պաշտպանել իրեն։ Դա միայն տարածաշրջանում կայունությունն ամրապնդելու համար է։ Սա հստակ ու պարզ տեսլական է»,- ընդգծեց դեսպանը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում