Միջազգային

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ բանակը և ռազմական արդյունաբերությունը պետք է արագացնեն պատերազմի նախապատրաստումը

1 րոպեի ընթերցում

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ բանակը և ռազմական արդյունաբերությունը պետք է արագացնեն պատերազմի նախապատրաստումը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը բանակի և ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների, այդ թվում՝ միջուկային զենքի արտադրության հետ կապված ձեռնարկությունների առջև խնդիր է դրել արագացնել պատերազմի նախապատրաստությունը։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի IX պլենումի ութերորդ գումարման ընդլայնված նիստում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ:

Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ նման միջոցներ անհրաժեշտ է ձեռնարկել «Կորեական թերակղզու լուրջ ռազմաքաղաքական իրավիճակի պատճառով, որը վերին աստիճանի շիկացել է ԱՄՆ-ի և նրա արբանյակների աննախադեպ մեքենայությունների պատճառով»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում