Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված Աթաջանյան ընտանիքի վեցերորդ երեխան

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ապաստան գտած Աթաջանյան ընտանիքի վեցերորդ երեխան։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչությունից, նորածինը տղա երեխա է, ում անվանակոչել են Արման։ Նա ծնվել է 3320 գրամ քաշով եւ 51 սանտիմետր հասակով։

Նորածինը Մհեր Աթաջանյանի եւ Քրիստինե Պետրոսյանի վեցերորդ երեխան է, երկու տղաների ու երեք քույրերի եղբայրը։

Իսկ, ընդհանուր առմամբ, 2023 թվականի հոկտեմբեր ամսից մինչ այժմ, արցախահայության դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական ագրեսիայի եւ բռնի տեղահանությունից հետո, Գեղարքունիքի մարզում ծնվում է արցախցի յոթերորդ երեխան։ 7 ծնունդներից 3-ը ծնվել են Սեւանի ԲԿ-ում, 4-ը՝ Մարտունու ծննդատանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը