Հասարակական

Եղանակային պայմանները Հայաստանի ավտոճանապարհներին

1 րոպեի ընթերցում

Եղանակային պայմանները Հայաստանի ավտոճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենիսի, Մարտունիի, Ճամբարակի, Գավառի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Արարատի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում, դեկտեմբերի 17-ի ժամը 20։45-ի դրությամբ, ձյուն է տեղում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ հավելելով, որ Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

Ըստ աղբյուրի՝ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 3-7 մետր, իսկ Լանջիկից դեպի Ազատան ճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նշվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Ճանապարհային դեպարտամենտը վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում