Պուտինը խոստացել է Լենինգրադի ռազմական շրջան ստեղծել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության պատճառով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Ֆինլանդիայի համար կարող են խնդիրներ առաջանալ Ռուսաստանի հետ՝ կապված Լենինգրադի ռազմական շրջանի ստեղծման հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը:

«Ֆինլանդիան ներքաշեցին ՆԱՏՕ։ Ինչ է, մենք Ֆինլանդիայի հետ ինչ-որ վեճե՞ր ենք ունեցել։ Բոլոր վեճերը, այդ թվում՝ տարածքային բնույթի, 20-րդ դարի կեսերին վաղուց լուծված են», - ասել է Պուտինը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:

«Խնդիրներ չեն եղել։ Հիմա կլինեն: Որովհետև մենք հիմա ստեղծելու ենք Լենինգրադի ռազմական շրջան և այնտեղ կենտրոնացնելու ենք որոշակի ռազմական ստորաբաժանումներ։ Նրանց ինչին է դա պետք, պարզապես ինչ-որ անհեթեթություն», - հավելել է նա։

Ավելի վաղ չմիավորման քաղաքականությանը հավատարիմ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 2023-ի գարնանը։

Հայերեն Русский

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին