ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը կողմ է քվեարկել Գազայի հատվածում զինադադար պահանջող բանաձևին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը կողմ է քննարկել բանաձևին, որը պահանջում է անմիջապես մարդասիրական զինադադար հաստատել Գազայում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ի հրապարակումը։

Բանաձևին կողմ է քվեարկել 153 երկիր, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 23։

Գազայի հատվածում զինադադար պահանջող բանաձևին դեմ արտահայտվող երկրներից էր նաև ԱՄՆ-ն, որն անցյալ շաբաթ վետո էր դրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ հումանիտար հրադադարի կոչ անող բանաձևի վրա, որին կողմ էր 15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհրդի մեծամասնությունը։

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևը պահանջում է զինադադար հաստատել, բոլոր կողմերին կոչ է անում գործել միջազգային օրենքին համապատասխան, ապահովել հումանիտար կազմակերպությունների մուտքը գերիների մոտ, ինչպես նաև նրանց ազատ արձակել անմիջապես և առանց նախապայմանների։

Ի տարբերություն ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի, որի կատարումը պարտադիր բնույթ է կրում, Գլխավոր վեհաժողովի քվեարկությունը քաղաքական բնույթ է կրում և պարտադիր չէ կատարման համար։

Իսրայելը հայտարարել է, որ չի դադարեցնի իր ռազմական գործողությունները, մինչև չոչնչացնի պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությունը, որը վերահսկում է Գազայի հատվածը։ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին պատերազմ է հայտարարել հոկտեմբերի 7-ին խմբավորման զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը մերժել է զինադադարի բոլոր կոչերը, չնայած համաձայնել էր 7-օրյա հումանիտար հրադադարի, որի ընթացքում Գազայում պահվող շուրջ 100 գերի փոխանակվեց Իսրայելում բանտարկված 240 պաղեստինցիների հետ։

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 18 400-ը, շուրջ 50 000 մարդ վիրավորվել է։ Գազայի հատվածի բնակչության 85 %-ը տեղահանվել է։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 360 000 մարդ հիվանդ է վարակիչ հիվանդություններով։

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան