Հայաստան

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

1 րոպեի ընթերցում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Դատախազը 2026 թվականի օգոստոսի 26-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է հանձնել խմբի կազմում, նախնական համաձայնությամբ և շահադիտական դրդումներով շների խեղման հանգեցրած շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։

«Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Սպիտակ համայնքի բնակիչ Խ.Ս.-ն և Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի բնակիչ Մ.Թ.-ն, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ և շահադիտական դրդումներով, պարբերաբար իրականացրել են կենդանիների՝ շների մարտեր, որոնք հանգեցրել են մարտերին մասնակցող շների խեղմանը՝ այդ կերպ կենդանիների նկատմամբ դրսևորելով դաժան վերաբերմունք»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դատախազը 2026 թվականի օգոստոսի 21-ին Խ.Ս.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (152 դրվագ), իսկ Մ.Թ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (116 դրվագ)։

Խ.Ս.-ի և Մ.Թ.-ի նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում