Հասարակական

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 12-13-ին, 14-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, դեկտեմբերի 11-ին, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Screenshot 2023-12-10 122947.png (165 KB)

Ըստ աղբյուրի՝ Երևանում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 12-13-ին հնարավոր է կարճատև անձրև։ Գիշերը և առավոտյան հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին և 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Screenshot 2023-12-10 123018.png (16 KB)

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում