Հասարակական

Հայաստանում եղանակը կտաքանա 2-7 աստիճանով, դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերն սպասվում է անձրև և մառախուղ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում եղանակը կտաքանա 2-7 աստիճանով, դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերն սպասվում է անձրև և մառախուղ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և մառախուղ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 4-7 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևանում դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է անձրև։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում