Հասարակական

Հայաստանում եղանակը կտաքանա 2-7 աստիճանով, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև

1 րոպեի ընթերցում

Հայաստանում եղանակը կտաքանա 2-7 աստիճանով, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, նոյեմբերի 14-17-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև։

«Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 14-ին և 16-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 12-13-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

12,11 հանրապ.png (153 KB)

Ըստ աղբյուրի՝ Երևանում նոյեմբերի 12-ին ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 14-17-ին հնարավոր է կարճատև անձրև։

12,11 Երևան.png (17 KB)

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում