Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևանում հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հայերեն Русский