Հայաստանում գրիպի և կորոնավիրուսի սեզոնային ակտիվացում է նկատվում. ախտանշանները նման են միմյանց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գրիպի և կորոնավիրուսի սեզոնային ակտիվացում է նկատվում, սակայն հոսպիտալացումների թվի կտրուկ աճ այս պահին չի գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք նկատում ենք, որ գարնան և աշնան ամիսներին կորոնավիրուսը, նաև գրիպը նույն վարքագիծն են դրսևորում: Եվ այս պահին սեզոնային ակտիվացում է»,-ասաց Ավանեսյանը:

Գրիպի դեմ պատվաստանյութերի պաշարները համալրվել են, պակաս չկա: Նախարարը հորդորեց քաղաքացիներին օր առաջ պատվաստվել գրիպի դեմ: «Այս ընթացքն ամենաճիշտ շրջանն է՝ պատվաստվելու և պաշտպանված լինելու»,-նշեց նա:

Նախարարի խոսքով՝ գրիպի դեմ պատվաստանյութերն ամեն տարի են մշակվում՝ համապատասխանեցնելով տվյալ տարում շրջանառվող ամենավտանգավոր շտամերին: Պատվաստանյութը եվրոպական արտադրության է, գործում է գրիպի 4 տեսակի շտամերի դեմ:

Այս պահին կորոնավիրուսի շրջանառվող շտամերի փոփոխություն չի նկատվում: «Օմիկրոն շտամն է՝ իր տարբեր ենթաշտամերով: Ախտանշանները բավականին նման են գրիպին՝ քթարտադրություն, կոկորդի ցավ, հազ, գլխացավեր: Եվ դժվար է տարբերակել՝ գրի՞պ է, թե՞ կորոնավիրուս, եթե չի արվում թեստավորում»,-ասաց նախարարը:

Այս պահին հոսպիտալացումների կտրուկ աճ չկա: Մոնիթորինգ արվում է: Եթե նախարարությունը նկատի բարձր ակտիվացում, կտեղեկացնի:

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը