Միջազգային

Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Զելենսկին քննարկել են իրավիճակը Ուկրաինայում

1 րոպեի ընթերցում

Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Զելենսկին քննարկել են իրավիճակը Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և քննարկել իրավիճակը Ուկրաինայում և մերձավորարևելյան հակամարտության գոտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

«Բացի ռուս-ուկրաինական պատերազմից, հանդիպմանը քննարկվել են Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունն ու տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանում ճգնաժամային գործընթացները, հատկապես պաղեստինա-իսրայելական հակամարտությունը հնարավոր է կարգավորել խաղաղ միջոցներով, և Թուրքիան շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը դրա համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում