Պենտագոնի ղեկավարը խոստացել է շարունակել ռազմական մատակարարումներն Ուկրաինային
1 րոպեի ընթերցում
![Պենտագոնի ղեկավարը խոստացել է շարունակել ռազմական մատակարարումներն Ուկրաինային](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/10/1122497.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովին ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի ռազմական մատակարարումները Կիևին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Պենտագոնը:
Նախարարները նաև քննարկել են նախորդ շաբաթ Բրյուսելում (Բելգիա) Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի (UDC) հանդիպման հաջող արդյունքները և Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները: