Վաղաշենում կառուցվում է արտաքին լուսավորության ցանց

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վաղաշենի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 15 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է լուսավորության արտաքին ցանցի կառուցում 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցներում, 2-րդ փողոցը 3-րդ փողոցին միացնող հատվածում, 1-ին խճուղու 4-րդ նրբանցքում՝ 3682 մետր ընդհանուր երկարությամբ։ Տեղադրվելու է ԼԵԴ համակարգով աշխատող 110 լուսատու։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերից և ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ։ 2023 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ աշխատանքներն իրականացվել են շուրջ 20 տոկոսով։ Շինարարությունն իրականացնում է «Բերդուս» ՍՊԸ-ն։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում