Աշխարհ

Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ

Հնդկաստանի Ասամ նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ NDTV-ն հայտնում է, որ ջրհեղեղներից տուժել է 12 շրջան, 30 վարչական գոտի և 580 գյուղ։

Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Սիվասագար, Չարաիդեո և Ջորհաթ շրջաններում, որտեղ ջրի տակ են անցել բնակավայրեր, վնասվել են ամբարտակներ և երկաթուղային գծեր։ Ավելի քան 10 հազար հեկտար գյուղատնտեսական մշակաբույսեր հեղեղվել են։

Գուվահաթի քաղաքում ջուրը լցվել է տները, վնասել կահույքն ու կենցաղային տեխնիկան։ Մի շարք ընտանիքներ չեն կարողացել սնունդ պատրաստել, քանի որ խոհանոցները հայտնվել են ջրի տակ։

Ջրի բարձր մակարդակի պատճառով խաթարվել է գնացքների երթևեկությունը։ Մի շարք երթուղիներ չեղարկվել, կրճատվել կամ փոխվել են։

Փրկարարական աշխատանքներին ներգրավվել են հնդկական բանակը, Ասամի հրաձիգները և Աղետների արձագանքման ազգային ուժերը։ Ջրհեղեղից կտրված բնակիչներին տարհանելու համար գործարկվել են տասնյակ նավակներ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում